Zhong Tong

  • Ընթացքի մեջ է Zhong Tong մակնիշի 150 և MAN մակնիշի 87 նոր ավտոբուսների ներկրման գործընթացը

    Ընթացքի մեջ է Zhong Tong մակնիշի 150 և MAN մակնիշի 87 նոր ավտոբուսների ներկրման գործընթացը

    Համայնքային միջոցներով կհամալրվի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը: 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում: Ընթացքի մեջ է նաև Zhong Tong մակնիշի 150 և MAN մակնիշի 87 նոր ավտոբուսների ներկրման գործընթացը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց արդեն իսկ սկսել վարորդների հավաքագրումը:

  • Երևանում մարտի 1-ից ևս 2 երթուղի կսկսի շահագործվել նոր ավտոբուսներով

    Երևանում մարտի 1-ից ևս 2 երթուղի կսկսի շահագործվել նոր ավտոբուսներով

    Մարտի մեկից Երևանի 2 երթուղիներ ևս կշահագործվեն նոր ավտոբուսներով։ Այս մասին այսօր խոսվեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն ասաց, որ մարտի 1-ից 2 երթուղի կսկսի շահագործվել Zhong Tong մակնիշի ավտոբուսներով։ Թրփոշյանը նշեց, որ այդ ավտոբուսները սպասարկելու են երթուղիները, որոնց ներքո գործող գազելներն այլևս շահագործման ենթակա չեն։

  • Նոր ավտոբուսներով կգործարկվի ևս 2 երթուղի․ հայտնի են ժամկետները

    Նոր ավտոբուսներով կգործարկվի ևս 2 երթուղի․ հայտնի են ժամկետները

    Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացավ գործակարգավարական խորհրդակցություն։ Դրա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը հայտնեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում գործարկվելու է ևս 2 երթուղի՝ «Zhong Tong» մակնիշի ավտոբուսներով։ Նա նշեց, որ վարորդների հավաքագրման փուլն արդեն ավարտել են։