Դավթաշեն վարչական շրջանի թաղապետ Միքայել Թումասյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արսեն Նիկողոսյանի նկատմամբ։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»։
Նշվում է, որ Թումասյանը վճարի փոխհատուցում է պահանջում։
Armtimes-ի հետ զրույցում թաղապետն ասել է, որ հայցի պատճառը Նիկողոսյանը Facebook-յան գրառումն է, որն ակնհայտ զրպարտություն է պարունակում իր հանդեպ։
Գրառման մեջ Նիկողոսյանը նշել է, թե Թումասյանը շինարարական աշխատանքներ է իրականացնում, որը պաշտոնական դիրքի չարաշահում է։
Նշենք, որ հայցը ներկայացվել է հուլիսի 16-ին ու մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։

