Թաիլանդում 140 մլն տարի արաջ ապրած դինոզավրի հետքեր են հայտնաբերվել

Հրապարակող՝

1549455785-6062

Ամենադիտվածներ

Թաիլանդի հյուսիսարևելյան Սակոն Նաքհոն նահանգում 140 մլն տարի առաջ ապրած դինոզավրի հետքեր են հայտնաբերվել։ Այս մասին շաբաթ տեղեկացրել է The Thaiger պորտալը։

Նրա տվյալներով՝ մոտ տասը հետքերը պատկանում են տերոպոդներին (մողեսակերպ դինոզավրերի ենթատեսակ), որոնք գոյություն են ունեցել կավճի դարաշրջանում՝ 146-65 մլն տարի առաջ։ Դրանք հայտնաբերվել են քարի մեջ, Փհու Փհա Լեք պարկում, հյուսիսարևելյան Սակոն Նաքհոն նահանգի Կուդ Բաք շրջանում։ Պարկի ներկայացուցիչն ասել է, որ դինոզավրի հետքերը գտնվել են այս շաբաթ մի խումբ երկրաբանների կողմից, ավազուտում, Փհու Թարն Լուանգ մենաստանի տարածքի զննման ժամանակ։

Փորձագետները լուսանկարել են հետքերն ավելի մանրազնին ուսումնասիրության համար, որպեսզի համոզվեն, որ դրանք պատկանում են տերոպոդին։ Պարբերականը հիշեցնում է, որ տերոպոդների շատ տեսակներ են եղել, որոնք տարբերվել են չափսերով, դրանք բոլորն էլ մսակեր են եղել։ Դրանցից է վելոցիրապտորը, որը հայտնի է դարձել «Յուրյան դարաշրջանի պարկը» (Jurassic Park) ֆիլմաշարի շնորհիվ։

Մասնագետների խոսքով՝ այս գտածոն շատ կարևոր է, քանի որ ավելի վաղ նման հետքեր հայտնաբերվել էին մեկ այլ հյուսիսարևելյան նահանգում՝ Քալասինում։

Ամենաթարմ