Թաիլանդի ազգային օրենսդրական ժողովը որոշում է ընդունել թույլատրել մարիխուանայի օգտագործումը, պահպանումը, արտադրությունը, ներմուծումը, արտահանումը և վաճառքը բժշկական նպատակներով:
Պետական գերատեսչությունները, դեղագործական կազմակերպությունները, բժշկական և գյուղատնտեսական ինստիտուտները, ինչպես նաև տրանսպորտային ընկերությունները, այդ թվում, միջազգային, ովքեր կցանկանան աշխատել այս ոլորտում, թույլտվություն ստանալու համար պետք է դիմեն երկրի Առողջապահության նախարարությանը:
Թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող խորհուրդը տարածքներ կհատկացնի, որտեղ կթույլատրվի կանեփի մշակումը բժշկական մարիխուանա արտադրելու համար:
Աշխարհում, օրինականացման ալիքի ֆոնին, խոշոր ընկերությունները բույսի արտադրության ինքնարժեքը նվազեցնելու ուղիներ են փնտրում: Մեղմ կլիմայի և էժան աշխատուժի շնորհիվ Թաիլանդը համարվում է կանեփի աճեցման և արտահանման առավել նպաստավոր վայրերից մեկը:
Թաիլանդը, Հարավ-արևելյան Ասիայի պետություններից առաջինն էր, որը նման որոշում կայացրեց: