Թալանչիները ոտքի են կանգնել․ օրինական դաշտում լուրջ անելիքներ ունենք․ Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ելույթ է ունեցել՝ ասելով․

«Ժամանակին շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, եկեղեցականները վախենում էին քիթը, մարտի 1-ից սկսած, սև քողերի տակից հանել: Թալանչիները ոտքի են կանգնել․ օրինական դաշտում լուրջ անելիքներ ունենք: Մենք չունենք ընդդիմություն, մենք ունենք ռևանշիստներ: Վերջիններս լկտիացել են, որովհետև իրենց անցյալում սպասարկող որոշ ուժային կառույցներ շարունակում են սպասարկել, գործարար աշխարհին պատկանող մեքենաներ են դուրս գալիս և փողոցներ փակում»:

«Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերությունները մերը չեն, որ այդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումը արտահայտեն: Մենք ենք մեղավոր: Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, և բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,- նշել է ԱԺ նախագահը:

Ամենաթարմ