Al Jazeera-ի թղթակից Ռոբ ՄաքԲրայդը Քաբուլից հայտնել է, որ իրավիճակն Աֆղանստանում դեռ անկայուն է մնում՝ նշելով, որ կարևոր առևտրային քաղաք Ջալալաբադուում բողոքի ցույցեր են եղել ազգային դրոշի վերաբերյալ
«Թալիբների ժամանման հետ մեկտեղ՝ նրանք աստիճանաբար հանում են Աֆղանստանի ազգային դրոշը և դրանք փոխարինում թալիբների դրոշով: Մենք դրան ականատես ենք լինում Քաբուլում: Շատերը գոհ չեն դրանից, բայց մեծ հաշվով ստիպված են համակերպվել դրա հետ»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ Ջալալաբադում չեն համակերպվում դրա հետ: Բնակչության զգալի մասը դիմադրություն է ցույց տվել։
«Տեղեկություններ կան, որ կրակոցներ են հնչել, ինչպես նաև կան զոհեր և վիրավորներ»,- Քաբուլից հայտնել է լրագրողը: