«Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները շարունակում են տարածքներ զավթել Աֆղանստանում։
Նրանք վերջինը գրավել են մայրաքաղաք Քաբուլից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմավարական նշանակությամբ Ղազնի քաղաքը։
Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ այն ռազմավարական է, որովհետև Ղազնիով է անցնում Քաբուլը երկրի հարավին կապող մայրուղին։
Ըստ աղբյուրի՝ Ղազնիի համար մարտերն ընթացել են գիշերը, իսկ առավոտյան կառավարական ուժերը հանձնել են քաղաքը։
Ավելի վաղ տվյալ էր տարածվել, որ թալիբների վերահսկողության տակ է գտնվում Աֆղանստանի տարածքի 65 տոկոսը։