«Թալիբան» շարժումը, որը այս պահին Աֆղանստանի ղեկին է, հայտնել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին։
Այս մասին հայտարարություն է տարածել երկրի ՆԳՆ-ն։
Նշվում է, որ ԻՊ-ն այլևս վտանգ չի ներկայացնում։
Հայտարարությունում ասվում է, որ խմբավորումը ջախջախված է 98 տոկոսով։
