«Թալիբան» ծայրահեղական շարժումը, որը վերջերս զավթեց իշխանությունը Աֆղանստանում, մտադիր է կառավարական խորհուրդ ձևավորել՝ բաղկացած 12 հոգուց։
Այս մասին հայտնում է Foreign Policy պարբերականը՝ հղում անելով թալիբներին մոտ կանգնած սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ այդ խորհրդում թալիբները ներառելու են նաև նախկին կառավարության որոշ անդամների։
Ըստ աղբյուրի, սակայն, Կառավարական խորհրդի ամենաազդեցիկ անձինք լինելու են «Թալիբանի» առանցքային 3 դեմքերը։