Թալիբները ամերիկյան ռազմատեխնիկա են առգրավել

«Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալներն առգրավել են ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու հրթիռներ։

Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Նշվել է, սակայն, որ դրանք քիչ քանակությամբ են։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն դեռևս հստակ չի որոշել, թե ինչ է անելու Աֆղանստանում գտնվող իր ռազմական տեխնիկայի ու զենք-զինամթերքի հետ։ Դրա մասին հայտնի կլինի, երբ մարդկանց տարհանումն Աֆղանստանից ավարտվի։ Քննարկվում է մի քանի գործողությամբ ռազմական իրերի պահեստների ոչնչացման տարբերակը։

Ամենաթարմ