Գևորգ Թամամյանն ազատման դիմում է ներկայացրել

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Գևորգ Թամամյանն ազատման դիմում է ներկայացրել

Գևորգ Թամամյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ուզում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ ներկայացրել եմ ազատման դիմում Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնից և Արյունաբանական կենտրոնում որպես մանկական ուռուցքաբան-արյունաբան հետագա աշխատանքից:

Որոշմանս պատճառ է հանդիսացել այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է սույն թվականի հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն:

Հպարտ եմ և երջանիկ, որ ինձ կարող եմ համարել բժիշկ Դանիելյանի աշակերտը, ում օրինակով տարիներ առաջ ընտրեցի մանկական ուռուցքաբան-արյունաբանի մասնագիտությունը: Երբ 2018թ-ին բժիշկ Դանիելյանը հետ վերադարձավ Հայաստան և նշանակվեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն, համարել և համարում եմ այդ նշանակումը հեղափոխության լավագույն ձեռքբերումներից մեկը, ինչը նաև թույլ տվեց համախմբել և միավորել ամբողջ ոլորտը: Վերջին երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք կատարվեց արյունաբանության և մանկական ուռուցքաբանության բնագավառում և համոզված կարող եմ ասել, որ այդ զարգացումն այլևս անշրջելի է:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին և մաս կազմեցին այս զարգացմանը, իսկ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ թիմին կխնդրեմ նույն կերպ շարունակեն այն բոլոր զարգացման ծրագրերը, որոնք նպաստելու են ևս մեկ երեխայի առողջացման:

Հարգանքով՝
Գևորգ Թամամյան»։

https://www.facebook.com/gevorg.tamamyan/posts/3584273888252265?__cft__[0]=AZUvmEIZb8Yfp0pYZvRVUZVW1tDAZvv_2WN6hKVEwrLBVAulnF9KpNMQAPK6UAZ5ENWJ1FgqmazfTGtsSVWJbDOSs39zd21tMQ5zZ-ld0I6xM8iiHYDUNZMfLeedcw-49MM&__tn__=%2CO%2CP-R

Հրապարակող՝

Ամենաթարմ