Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա։ Այս մասին հաղորդում է People-ը։
Նշվում է, որ ռեժիսորն իր կնոջ ՝դերասանուհի Դանիելա Փիքի հետ ծանոթացել է 2009-ին, նկարահանումների ժամանակ։ 2017-ին զույգը նշանադրվել է, իսկ 2018-ին՝ ամուսնացել։
56-ամյա Տարանտինոյի և նրա 35-ամյա Դանիելայի համար փոքրիկը առաջնեկը կլինի։
Նշենք, որ երեխայի սեռը և հղիության ժամկետը չի հստակեցվում։