Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2021 թվականին իրականացրած աշխատանքները։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ մամուլի ծառայությունը։
- ՊԵԿ-ում տեղի է ունեցել փորձագիտական խմբի հերթական հանդիպումը
- Տնտեսությունը վերականգնվում է, ՏԱՑ-ը աճել է 13,2 տոկոսով․ Պապոյան
«Պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականն ավարտում է նախանշված ծրագրերի իրագործմամբ:
Տարին հատկանշվել է հարկային ոլորտում իրականացված արդյունավետ վարչարարությամբ, մաքսային գործընթացների պարզեցմամբ և թվայնացմամբ։
Սպասված փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների, ակտիվ է եղել հարկ վճարողների հետ երկխոսությունը։
Կոմիտեն հետևողական է եղել նաև հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում։
Մեծածավալ աշխատանք է տարվել միջազգային գործընկերների հետ․ մշակվել են փոխգործակցության ծրագրեր։
Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է 2021թ․ եզրափակել պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներով», – ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։