13 տարվա դադարից հետո միմյանց հետ զրուցել են Թուրքիայի և Իսրայելի արտաքին գործերի նախարարները։
Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։
Նշվում է, որ զանգը կատարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ Դրա նպատակը եղել է Իսրայելի իր գործընկերոջը՝ Յաիր Լապիդին, ամենայն բարիք ցանկանալն այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ Լապիդը վարակված է կորոնավիրուսով։