Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հրաժարվել է Տարվա ծեր կին կոչումից (Oldie of the Year): Միապետին պատվավոր պարգև շնորհելու մասին նամակ է ուղարկվել հեռուստահաղորդավար և մրցանակի կոմիտեի ղեկավար Ջայլս Բրանդրեթի կողմից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Թագուհին վստահ չէ, որ համապատասխանում է մրցանակի չափանիշներին՝ նշելով որ մարդը ծեր է այնքան, որքանով իրեն զգում է:
Անցյալ տարի մրցանակի դափնեկիր է դարձել 88-ամյա դերասանուհի և երգչուհի Պետուլա Քլարկը: