Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

Հրապարակող՝

tatoyan

«Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը հրավիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մասնակցելու բաց բանավեճի։ Նոյեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թաթոյանը հիշեցրել է, որ Փաշինյանը հաճախ է նախկին նախագահներին հրավիրում բանավեճերի։

«Պարոն Փաշինյան, ես Ձեզ հրավիրում եմ բանավեճի։ Ընտրեք ցանկացած վայր և հարցեր։ Կարող եք նաև Պետրոս Ղազարյանին հրավիրել, որպեսզի Ձեզ մենակ չզգաք։ Հունվարի 15-ին ես սպասում եմ Ձեզ», – նշել է Թաթոյանը։ Նա ընդգծել է, որ հետևողական է լինելու այս հարցում։

Քաղաքացիներին ուղղված իր խոսքում Թաթոյանը նշել է, որ Փաշինյանը փորձում է վախի միջոցով ստանալ նրանց քվեն։ «Ես ասում եմ՝ քվեարկեք հույսի և հավատի համար», – հավելել է նա։

Մեր կողմից նշենք, որ նման բաց բանավեճերը իսկապես կարող են օգուտ բերել հանրությանը՝ մերկացնելով շատ գործիչների կերպարներն ու անցյալը։

Ամենաթարմ