Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը հանձնել է Human Rights Champion պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի էջից։
- ԱՄՆ-ում Թաթոյանը փաստերով ներկայացրել է Ադրբեջանի անօրինական գործողությունները
- Ադրբեջանը 2 ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու քաղաքականություն է իրականացնում․ ՄԻՊ
«Մարդու իրավունքների պաշտպանն իր երախտագիտությունն է հայտնել մրցանակի համար Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին՝ նշելով, որ ողջ աշխատանքի թիկունքում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ սրտացավ ու հայրենանվեր գործով:
Արման Թաթոյանի խոսքով՝ հայկական սփյուռքը մշտապես եղել է Սփյուռքում, Հայաստանում և Արցախում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հզոր աջակից:
Մարդու իրավունքների պաշտպանը մրցանակներ է հանձնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին, ԱՄՆ հայ անվանի փաստաբաններ, Հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համաատենապետներ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը մշտական աջակցության համար», – գրել է ՄԻՊ-ը։