fbpx
Մարզեր

Տավուշի երեք դպրոցներում Վիքի ակումբներ են բացվել

Գոշ, Լուսահովիտ և Սարիգյուղ համայնքների դպրոցներում բացվել են Վիքի ակումբներ։

Դեռ այս տարվա գարնանը սերտ համագործակցություն է սկսվել Տավուշի մարզպետարանի եւ Վիքիպեդիա Հայաստանի միջեւ։ Մարզպետ Հայկ Չոբանյանը «Վիքիպեդիա Հայաստանի» ղեկավար Սուսաննա Մկրտչյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարեւոր էր համարել այլընտրանքային կրթական համակարգերի ներդրումը Տավուշում՝ առաջարկելով համատեղ սերտ աշխատանք։

Հայկ Չոբանյանի առաջարկով մարտ ամսին Վիքիպեդիան վերապատրաստման դասընթացներ էր կազմակերպել մարզի 35 ուսուցիչների համար։ Ուսուցիչները սովորել են տեքստեր խմբագրել եւ տեղադրել Wikipedia-ում։
Համագործակցության հաջորդ փուլը Վիքի ակումբների բացումն է։

Մարզպետի նախաձեռնությամբ նոր ուսումնական տարվանից խրախուսական հավելավճարներ կստանան վերապատրաստված այն ուսուցիչները, որոնք ակտիվ համագործակցում են Վիքիպեդիայի հետ։ Խոսքն առաջին հերթին Վիքի ակումբները համակարգող ուսուցիչների մասին է։

Հուլիսի 13-ին եւս չորս Վիքի ակումբներ կբացվեն Կիրանցի, Նոյեմբերյանի երկու՝ ավագ եւ հիմնական, Արճիսի դպրոցներում։

Վիքի ակումբներ բացվում են այն դպրոցներում, որտեղի ուսուցիչներն ամենաակտիվն են Վիքիպեդիայի խմբագրման գործում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ