fbpx
Առողջապահություն

Տավուշում մեկնարկել է բուժքույրերի գիտաժողովը

Տավուշի մարզպետարանում այսօր առավոտից մեկնարկել է բուժքույրերի գիտաժողովը, որն անց է կացվում համահայկական 5-րդ միջազգային համագումարին կից։ Մասնակցում է ավելի քան 250 բուժքույր Տավուշի և Գեղարքունիքի մարզերից։

Միջոցառումը նախաձեռնել է «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի շրջանակում և ուղղված է բուժքույրերի գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, «Բուժքույրերի միավորում» ՀԿ-ի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը, ամերիկյան բուժքույրերի նախագահ Քրիստինե Օհանյանը և ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը։ Օրվա ծրագրում ներառված են զեկույցներ շաքարային դիաբետի, դոնորային վարակների կանխարգելման, առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպման, բուժքրոջ դերի բարձրացման, հետվիրահատական խնամքի վերաբերյալ։ Գիտաժողովի ավարտին բուժքույրերը կստանան կրեդիտ ժամերով հավաստագրեր։

Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ