fbpx
Աշխարհ

Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել

Վրաստանի մայրաքաղաքում իրավապահները երկրի խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են 63 մարդու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն:

«Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ ՆԳՆ աշխատակիցները 63 մարդու են բերման ենթարկել մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու 166 և 173 հոդվածներով», – ասել է Դարախվելիձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ բողոքի ցույցի կոշտ ցրումը։ Իր տեսաուղերձում նա դիմել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին՝ խնդրելով դադարեցնել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ