Interpressnews-ի հետ զրույցում խորհրդարանին կից գործող հերալդիկայի պետական խորհրդի դիզայնի և վերլուծության ծառայության ղեկավար Դավիթ Չխեիձեն հայտարարել է, որ հնարավոր է Թբիլիսիի դրոշն ու զինանշանը փոխվեն:
Վերջինս նշել է, որ մայրաքաղաքի այժմյան խորհրդանիշները՝ զինանշանը և դրոշը, չեն համապատասխանում գերբագիտության նորմերին նորմերին: Չխեիձեն հավելել է, որ քաղաքապետարանն ու ավագանին արդեն աշխատում են նոր զինանշանի և դրոշի վրա:
Նրա կարծիքով՝ ժամանակակից գերբագիտության համաձայն, սպիտակի և ոսկեգույնի համադրությունն անընդունելի է, միակ բացառությունը Քրիստոսի Երուսաղեմի խաչի խորհրդանիշն է: