Թբիլիսիի կլինիկաներում դեռևս շարունակում է բուժում ստանալ հունիսի 20-21-ը տեղի ունեցած ակցիաների հետևանքով տուժած 28 մարդ: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:
Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկուսի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Տուժածների թվում կա երկու ոստիկան և երեք լրագրող:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ից բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանում։ Դրանց պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն է, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։