Թբիլիսիի Կազբեգի պողոտայում զինված մարդիկ ավազակային հարձակում են գործել Liberty bank-ի մասնաճյուղի վրա: Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաաալիքը:
Թե որքան գումար է հափշտակվել, ստույգ հայտնի չէ: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Բանկի աշխատակիցները ձեռնպահ են մնում զանգվածային լրատվամիջոցներին տեղեկատվություն տրամադրելուց: Ոստիկանությունն արդեն հարցաքննել է նրանց:
Հարուցվել է քրեական գործ «կողոպուտ» և «հրազենի հակաօրինական ձեռքբերում, պահում և կրում» հոդվածներով: Կողոպտիչներին սպառնում է 2-ից մինչև 7 տարվա ազատազրկում, հաղորդել է «Sputnik Վրաստան»-ը:
Աղբյուր՝ 168.am