Խավիեր Տեբասը նշել է, որ օգտագործված ֆինանսական հնարքները չեն օգնում ՊՍԺ-ին հաղթելու համար։
«Բոլոր ֆինանսական նենգությունները, որոնք նրանք անում են, որպեսզի շատ խաղացողներ հայտնվեն հայտացուցակում, չեն օգնում նրանց տիտղոսներ նվաճել:
Նրանք շրջանցեցին ֆինանսական ֆեյր-փլեյը։ Այս ամենը ցույց է տալիս, որ ֆուտբոլը միայն փողը չէ։ Փառք Աստծո, որ ֆուտբոլն անկանխատեսելի է։
Եվս մեկ տարի Չեմպիոնների լիգայում առանց ՊՍԺ-ի. Հուսանք, որ «Ռեալը» կհաղթի»,- ասել է Լա Լիգայի նախագահը։