Բերդ-Արծվաբերդ-Չինարի և Նորաշեն-Մովսես ավտոճանապարհներին իրականացվում են բացակայող ճանապարհային նշանների տեղադրում, ինչպես նաև նշանների, լուսաանդրադարձիչների վերականգնում ու երթևեկության անվտանգությունն ապահովող այլ աշխատանքներ։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից։
Աշխատանքներն իրականացնում է «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն։
Նշվում է, որ այսպիսի աշխատանքներ են տարվում նաև միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհներին այլ կապալառու կազմակերպությունների կողմից։


