Այսօր Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ հանդիպում-քննարկում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
Հաշվի առնելով վերջին շրջանում ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե խմբի գործունեությունը խաթարվել է` ևս մեկ անգամ հարկ ենք համարում նշել, որ Հասարակական մոնիտորինգի խումբը շարունակում է աշխատել ինտենսիվ:
Խումբն այսուհետև հանդիպումներ է գումարելու յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ՝ ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիտորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։