fbpx
Արցախ

Թեհրանն արձագանքել է Փաշինյանի և իրանահայ համայնքի հանդիպման ժամանակ Արցախի մասին գրառմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում Հայաստանի ղեկավարը հանդիպել էր նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Արարատ» ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դահլիճի խորքում փակցված էր «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառ, որը երևում էր Փաշինյանի հրապարակած սելֆիում։

Իրանում սա դժգոհություն էր առաջացրել հատկապես տեղի թյուրքախոս (ադրբեջանամետ) բնակչության ու նրանց բնակեցրած շրջաններից ընտրված պատգամավորների շրջանում։ Նրանք Իրանի իշխանություններից պահանջել էին բացատրել այս ամենը։ Դժգոհությանը պատասխանել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Նա հայտարարել է Արցախյան հակամարտության հարցում չեզոքության մասին, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի երկու կողմերի բանակցությունների միջոցով։ Ապա Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանում իրանահայերի հետ Հայաստանի վարչապետի հանդիպման մեջ իրենք որևէ խնդիր չեն տեսնում։

Խնդիրը, ըստ Իրանի ԱԳՆ խոսնակի, պաստառի մեջ է։ Դրանք, ըստ Ղասեմիի, չեն համաձայնեցվել իրանական կողմի հետ, կամայական են ու անընդունելի։

Խոսքը, հիշեցնենք, Փաշինյանի հրապարակած լուսանկարի ֆոնում երևացող պաստառի վրայի գրության մասին է։

https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2264895183830864/?type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ