Թեհրանի նախկին քաղաքապետ և երկրի նախկին փոխնախագահ Մոհամմադ Ալի Նաջաֆին մահապատժի է դատապարտվել կնոջը սպանելու համար: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով դատական մարմիններին:
Նշվում է, որ Նաջաֆին մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել քիսասի, որը պատիժն է՝ ըստ իսլամական օրենքի:
Թեհրանի նախկին քաղաքապետի կնոջը գտել էին բնակարանում՝ հրազենային վիրավորմամբ: Նաջաֆին ինքն է հանձնվել ու հայտարարել, որ սպանությունը տեղի է ունեցել ընտանեկան խնդիրների պատճառով: