fbpx
Աշխարհ

Թեհրանն արդեն գերազանցել է հարստացված ուրանի՝ միջուկային գործարքով սահմանված մակարդակը

Թեհրանի հաջորդ քայլը կլինի «ավելի ուժեղ» և «ավելի անսպասելի», եթե Եվրոպան չկատարի Իրանի հետ կնքված միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբաս Մուսավին: Հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:

Նա նաև ասել է, որ ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունները կախված են ԱՄՆ-ից:

«Բանակցությունը չի նշանակում, որ մենք ինչ-որ հանձնառություն ենք ընդունում, բայց բանակցության միջոցով նրանք կարող են Իրանին համոզել մնալ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում» և վերադառնալ նախկին վիճակին: Դա կախված է հենց ԱՄՆ-ից և նրա վարքից: Մենք ամերիկացիների առջև կարմիր գորգ չենք փռում, բայց եթե նրանք վերադառնան իրենց հանձնառություններին, դա կհամարվի դրական քայլ»,- հայտնել է խոսնակը:

Իսկ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանն արդեն գերազանցել է հարստացված ուրանի՝ միջուկային գործարքով սահմանված մակարդակը: Այս մասին հայտնել է Ռիա Նովոստին:

«Այսօր մենք գերազանցել ենք 3.67%-ի մակարդակը»,- ասել է Քամալվանդին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ