Թեհրանն անհանգստություն է հայտնում Քաշմիրի տարբեր շրջաններում ստեղծված ներկայիս իրադրության կապակցությամբ և Հնդկաստանի իշխանություններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել այն կարագվորելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Մենք կոչ ենք անում Հնդկաստանի իշխանություններին հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել իրադրության նորմալացման համար, որ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց առօրյա կյանքին և ամբողջությամբ օգտվել իրենց բնական իրավունքներից»,- Մուսավիի խոսքը մեջբերում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչն ուշադրություն է դարձրել Քաշմիրի տարբեր շրջաններում ընթացիկ իրադրության վերաբերյալ հայտնված նորություններին:
Նրա խոսքով՝ հաղորդագրություններից հետևում է, որ տարածաշրջանում դիտվում են անվտանգության հետ կապված խնդիրներ, որոնք ազդում են սովորական քաղաքացիների կյանքի վրա:
«Դա անհանգստություն է առաջացնում»,-հավելել է նա:
