The Telegraph բրիտանական հրատարակչությունը ներողություն է խնդրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփից՝ հունվարի 19-ի հրապարակման մեջ նրան վիրավորելու համար:
Մասնավորապես, հրատարակչությունը ներողություն է խնդրել Մելանիայի ընտանիքի մասին փաստերի խեղաթյուրման և նրա՝ համալսարանում ուսման մասին լուրերի համար:
Հրատարակչությունը նաև նշում է, որ «տիկին Թրամփը, մինչև ամուսնուն հանդիպելը, հաջողակ, պրոֆեսիոնալ մոդել էր, և աշխատել է առանց ամուսնու օգնության»:
Հրատարակչությունը նաև պատրաստակամություն է հայտնել առաջին տիկնոջը փոխհատուցում վճարել:
Հայտնում է 1in.am-ը:
