Վանաձորում հաղթած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը գլխավորող Մամիկոն Ասլանյանը Facebook-ի իր էջում ամփոփել է համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։
- ՏԻՄ ընտրություններ․ ՔՊ-ն պարտվում է Վանաձորում, Աբովյանում, Մասիսում․ նախնական արդյունքներ
- Քաղաքացիները ՀՀ 38 համայնքներում ընտրում են ավագանի և համայնքապետեր
«Իմ և թիմակիցներիս անունից շնորհակալություն եմ հայտնում` մեզ բարձր վստահության քվե տալու համար։
Մենք փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. այսուհետ մեզ համար կա մեկ միասնական միավոր` Վանաձոր խոշորացված համայքի բնակչություն։
Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին և ավագանու անդամներին, ովքեր կլինեն ավագանու կազմում, հարգանքներս` նաև մյուս մասնակից ուժերին։
Միասին շարունակելու ենք աշխատել հանուն մեր համայնքի` ի շահ Հայաստանի Հանրապետության», – գրել է Ասլանյանը։