Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա

Հրապարակող՝

«Իմ քայլը» խմբակցությունը կառավարությանը ներկայացնելու է գրավոր առաջարկներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից: Նա այս մասին հայտարարել էր մայիսի 24-ին՝ նշելով, որ ցավում է, որ այդպես էլ հնարավոր չեղավ համաձայնության հասնել Brexit-ի փաստաթղթի հարցում:

«Ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որ պատգամավորներին համոզեմ՝ աջակցել այդ գործարքը: Ցավոք, ես չհասցրի»,- ավելացրել է Մեյը:

Թերեզա Մեյը, սակայն, կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչև նոր ընտրություններ: Դրանց պաշտոնական մեկնարկը կտրվի առաջիկա երկուշաբթի, երբ կառաջադրվեն կուսակցության ղեկավարի թեկնածուները: Ընդհանուր առմամբ, այդ գործըթնացը կտևի մոտ 6 շաբաթ:

 

Ամենաթարմ