ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Մարտիրոսյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար», – ասված է համապատասխան Փաստաթղթում։
Փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքում։