Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության շուկայական արժեքը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը: Այս մասին հայտնել է BBC News-ը։
Ըստ աղբյուրի՝ ընկերությունը դարձել է 5-րդը, որը հասել է նման ցուցանիշի:
Մեքենաշինական հսկայի արժեթղթերը բարձրացել են 12,6 տոկոսով, ինչը պայմանավորված է մեքենաների վարձույթ իրականացնող Hertz ընկերությանը 100 000 մեքենա վաճառելու մասին գործարքի կնքմամբ:

