Ամերիկյան TuSimpe ընկերությունն Արիզոնայում փորձարկել է իր ամբողջովին ինքնակառավարվող բեռնատարը։
Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից։
Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ ամբողջովին ինքնակառավարվող բեռնատարն անցնում է հանրային նշանակության ճանապարհներով ու այդ ընթացքում չի հեռակառավարվում։
Նշվում է, որ բեռնատարը ճանապարհներին է եղել ընդհանուր 80 րոպե, որոնց ընթացքում անցել է 130 կիլոմետր։
Ըստ աղբյուրի՝ մեքենան հաջող անցել է խաչմերուկները, կարողացել է փոխել գոտիները և այլն։