Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հանդիպել է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Մասնակիցներից մեկը վարչապետին հարցրեց ազգային ավիափոխադրող ունենալու հեռանկարի մասին: Պատասխանելով նրա հարցին վարչապետն ասաց.
«Մեր պատկերացումն այն չէ, որ Կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի և ազգային ավիափոխադրողի կարգավիճակ տա նրան: Նախ, քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարումը ստանձնած ընկերության հետ: Փորձում ենք համատեղ հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ ունենք: Ուշադիր ուսումնասիրում ենք Կառավարության այն որոշումը, որով հռչակվել է բաց երկնքի քաղաքականությունը, փորձում ենք հասկանալ, թե ինչքանով է այն համապատասխանում այսօրվա մեր պահանջներին և ապագայի մեր կարիքներին: Փորձում ենք նաև լրջորեն վերլուծել, թե մեր գործընկերների հետ հարաբերություններն ինչքանով են համապատասխանում ԻԿԱՕ-ի կողմից սահմանված ստանդարտներին»:
Միաժամանակ նա նշեց, որ տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է