fbpx
Ժամանց

Քեյթ Ուինսլեթին տեղափոխել են հիվանդանոց

«Լի» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած պատահարից հետո դերասանուհի Քեյթ Ուինսլեթին տեղափոխել են հիվանդանոց:

Դերասանուհին այս պահին գտնվում է Խորվաթիայում, որտեղ բրիտանական Vogue ամսագրի ռազմական թղթակից Լի Միլլերի մասին դրամա է նկարահանվում:Տեսարաններից մեկի ժամանակ դերասանուհին կորցրել է հավասարակշռությունը, ընկել և վնասել ոտքը: Նկարահանող խումբը որոշել է նրան հետազոտության ուղարկել:

Դերասանուհու մամուլի խոսնակը նշել է, որ նա իրեն լավ է զգում:

«Քեյթը սայթաքել է և զգուշավորությունից ելնելով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա լավ է և այս շաբաթ նկարահանվելու է, ինչպես և ծրագրված էր», – ասել է խոսնակը:

«Լի» դրաման պատմում է, թե ինչպես է Լի Միլլերը մոդելից վերածվել բրիտանական Vogue-ի ռազմական թղթակցի, ով նկարահանել է Դախաուի և Օսվենցիմի ազատագրումը։ Ֆիլմի ռեժիսորը Էլեն Կուրասն է։ Պրեմիերան նախատեսված է 2023 թվականին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ