Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Հրապարակող՝

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Աննա Կարապետյանի նախագահությամբ հունիսի 28-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում կատարելագործել դատական պարզեցված վարույթի ինստիտուտը: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի՝ նպատակն է բեռնաթափել առաջին ատյանի դատարանների վարույթները:

Փոխնախարարը նշել է, որ դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել գործեր, եթե առկա գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված է գրավոր համաձայնություն և սահմանված ժամկետում որևէ անձ չի ներկայացրել առարկություն:

Նշվել է նաև, որ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, կարևոր համարելով օրենքի նախագծի ընդունումը, գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել:

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով կարգավորվում են դատապարտյալների իրավունքներին առնչվող որոշակի հարցեր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նախագծերին հունիսի 28-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

Ամենաթարմ