fbpx
Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ և Արցախի արտգործնախարարների հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանին:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեց Բրատիսլավայի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նման ձևաչափով պարբերաբար հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից մտքեր փոխանակելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերի և հեռանկարների շուրջ։

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացման համատեքստում ընդգծվեց Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև իրականացված փոխանակման ծրագրի անցկացումը:

Նախարար Մնացականյանը վերահաստատեց հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը՝ շփման գծում միջադեպերի կանխման նպատակով:

Երկուստեք ընդգծվեց Արցախի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը խաղաղ գործընթացին, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ