Լոռիի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 31-ին ժամը 09։17-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Ներքին գործերի նախարարությունից հայնտնում են, որ գազալցակայանի կոմպրեսորային հատվածում (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. վնասվել են տանիքի կառուցատարրերը և գազատար խողովակները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ) և արտահոսած գազը։
Կան երեք տուժածներ, ովքեր տեղափոխվել են Վանաձորի ԲԿ։