fbpx
Առողջապահություն

Թեյը, որը որոշ դեպքերում բավական վտանգավոր կարող է լինել

Թեյն աշխարհում ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որը համարվում է շատ առողջարար, սակայն անգամ այս օգտակար ըմպելիքը կարող է որոշ դեպքերում բավական վտանգավոր լինել։ Ինչպես URA.Ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Եվգենի Արզամասցևը, թունդ թեյի գործածությունը չի խրախուսվում սրտանոթային համակարգի հիվանդությունների ու խիստ սննդակարգերի դեպքում։

Մասնագետի խոսքով՝ թեյը պարունակում է տանիններ՝ հակաօքսիդանտային ազդեցությամբ օժտված նյութեր, որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, սակայն միևնույն ժամանակ մեծ քանակությամբ թունդ թեյ խմելը կարող է հանգեցնել անքնության ու ստամոքսի և սրտամկանի հետ կապված խնդիրների զարգացման։

«Եթե թեյի ընդունումը հանգեցնում է սրտամկանի զարկերի արագացման, ուստի ցանկալի է չխմել այն կամ հարկավոր է թունդ չպատրաստել։ Խնդիրները կարող են տարբեր լինել, դրանք միայն սրտամկանի հիվանդությունները չեն, կարող են սրտանոթային համակարգի հիվանդություններ ու զարկերակային գերճնշում զարգանալ, ինչի պատճառներից մեկն այն է, որ կոֆեինը հանգեցնում է ճնշման տատանումների», – նախազգուշացրել է Արզամասցևը։

Նա նաև ընդգծել է, որ թեյի հաճախակի գործածությունը գրգռում է ախորժակը, ուստի սննդակարգերին հետևող ու ավելորդ կիլոգրամների դեմ պայքարողները պետք է շատ ուշադիր լինեն նման ըմպելիք խմելիս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ