fbpx
Իրավական

Տղամարդը Իջևանում գողություն է կատարել սուպերմարկետից և տանիքից ընկել գետը

Հունիսի 16-ին, ժամը 10.30-ին, մի սուպերմակետի աշխատակցուհուց ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ հունիսի 15-ի ժամը 23.59-ից մինչև հունիսի 16-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մուտք են գործել Երևանյան փողոցում գործող սուպերմարկետ և գողացել մոտ 2.800.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, կատարել է Իջևան քաղաքի 34-ամյա մի բնակիչ, որը գողություն կատարելիս սուպերմարկետի տանիքից ընկել էԱղստև գետը: Ժամը 05.30-ի սահմաններում «Իջևան» ՀՓՋ ծառայողները նրան հանել են գետից և տեղափոխել «Իջևան» Բ/Կ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ