fbpx
Հասարակություն

Տիգրանաշենի մոտակայքում այրվել է մեքենա և 25 հեկտար խոտածածկույթ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 7-ին, ժամը 14։42-ին տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել` 20:35-ին: Այրվել են «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 հա խոտածածկույթ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ