Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն սպառնում է իմփիչմենտի գործընթաց սկսել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: Նա մատնացույց է անում այն հետաքննությունը, որում շրջանառվում է Պորոշենկոյի և իր շրջապատի անունը, թե իբր նրանք ներգրավված են ՌԴ-ից ուկրաինական բանակի համար թանկ գներով պահեստամասեր գնելու գործում: Տիմոշենկոն հայտարարում է, որ սկսում է իմփիչմենտի գործընթաց երկրի նախագահի դեմ: Տիմոշենկոն հիշեցրել է, որ նախօրեին լրագրողական հետաքննություն է հրապարակվել ՌԴ-ից պահեսատամասեր գնելու մաքսանենք գործընթացի մասին:
«Փաստորեն դա աջակցություն է թշնամուն, ուկրաինական բանակի ոչնչացում: Դա դատական գործ է: Մենք կարծում ենք, որ կատարվածը հանցագործություն է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 111 հոդվածի հատկանիշներով` պետական դավաճանություն»,- ասել է Տիմոշենկոն:
Սահմանադրության 111 հոդվածի համաձայն` Ուկրաինայի նախագահը կարող է պաշտոնանկ արվել, եթե հաստատվի պետական դավաճանության փաստը, սակայն օրենքն ի կատար ածելու համար մեխանիզմ է հարկավոր, որը պետք է իմփիչմենտի մասին օրենքում ամրագրվի: Այդպիսի օրենք Ուկրաինայի Ռադան չի կարողանում ընդունել 1996 թվականից ի վեր:
Աղբյուր՝ shantnews.am

