Ռուսական Սպուտնիկի թուրքական ծառայության լրագրող Յավուզ Օղուզհանը Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հարցազրույցի կանչելուց հետո ազատվել է աշխատանքից։
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թվիթերյան իր էջում գրել է, որ իրեն հարցազրույցի կանչելուց հետո ազատել են հարցազրույց արած լրագրողին։
Դավութօղլուն նշել է, որ լրագրողը ընդամենը իր գործն է արել և անթույլատրելի է նման քայլեր լրագրողների դեմ։
