Քովիդով վարակվածներին սպասարկող ԲԿ-ների թիվը հասել է 20-ի․ Ավանեսյան

Հրապարակող՝

Եվս մեկ անգամ տեղին է այդ պաշտոնից նրա հեռացվելը․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

Ամենադիտվածներ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին։

Նա ասաց, որ կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող բժշկական կենտրոնների թիվն արդեն հասել է 20-ի, ևս 2-ը կսկսեն սպասարկել մարզերում այս շաբաթվա ընթացքում։

Ավանեսյանը նշեց, որ «Դելտա» շտամով հիվանդներին կարիք է լինում հոսպիտալացման, ինչպես նաև շատանում է ծայրահեղ ծանր հիվանդների քանակը։ Սա շտամի առանձնահատկություններից է։

Նախարարի խոսքով՝ այժմ էլ կան պատվաստվածներ, որոնց հոսպիտալացնելու կարիք է եղել։

Ամենաթարմ