Հայաստանում քովիդի դեմ պատվաստվածների թիվը մոտ է 2 միլիոնին

Coronavirus Vaccine

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ փետրվարի 20-ի դրությամբ՝ Հայաստանում կատարվել է ընդհանուր 1992891 պատվաստում։

Ըստ աղբյուրի՝ պատվաստումներից առաջին դեղաչափ է 1077319-ը, երկրորդ դեղաչափ՝ 896723-ը։ Իրականցվել է նաև 18849 խթանիչ (բուստեր) պատվաստում։

Հիշեցնենք, որ Հայաստանում պատվաստվելն անվճար է։

Ամենաթարմ