fbpx
Իրավական

Թմրամիջոցի հայտնաբերում Երևանում

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 8-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ համատեղ Լեոյի փողոցից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել՝ երկու քաղաքացու՝ իրենց մեքենայով:

Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1.1 գ. կշռով, փայլաթիթեղով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված և 0.4 գ. կշռով ծխախոտի գլանակ, որի մեջ առկա է մուգ կանաչավուն զանգված, որը համաձայն վերջինիս հայտարարության թմրանյութ է:

Մյուս բերման ենթարկվածը նշել է, որ տանը պահում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Նա տան հարակից հողամասից ներկայացրել է 20 հատ «Կանեփ» տեսակի բույսի թփեր և 3 հատ արդեն իսկ կտրված և չորացված «Կանեփ» տեսակի բույսեր, ներկայացվածն արմատախիլ է արվել և վերցվել:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ