fbpx
Աշխարհ

Տոկիոյի ստորգետնյա ջրատարում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ

Տոկիոյի Յոդոգավա թաղամասի ստորգետնյա ջրատարում պայթյուն է տեղի ունեցել, երբ այնտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Մոտակայքում մարդիկ են եղել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ Ճապոնիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայությանը հղումով։

Պայթյունից հետո հոսպիտալացված տղամարդը մահացել է։ Նա մոտ 50-ից 70 տարեկան է եղել։ Բացի այդ, հաղորդվում է, որ եւս մեկ շինարար արգելափակվել է 20 մետր խորությամբ կոյուղու հորում։ Այժմ նրա փրկությամբ զբաղվում է Տոկիոյի հրշեջ ծառայությունը։

Պայթյունի պատճառները դեռ հստակեցված չեն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ